nrbakert_tashuk (nrbakert_tashuk) wrote,
nrbakert_tashuk
nrbakert_tashuk

Փշապսակի խոնարհ ծառաները

ԳԱՐԵԳԻՆ ՍՐՎԱՆՁՏՅԱՆ։
Հիացմունքիս մշտական առարկաներից մեկը։ 《Սասնա ծռերի》 (և ժողովրդական բանահյուսության այլ նմուշների)փրկիչներից մեկը, ըստ իս ՀԱԵ կարկառուն դեմք֊երևույթներից։ Չգիտեի, որ ազգային֊ազատագրական գաղտնի խմբակների մասնակից է եղել, որից մեկի անունը 《Սև խաչ》 է եղել։ Որտեղից գրականության խորհրդային դասագրքում նման տեղեկություն։ Ով գիտե, եթե գյուղեգյուղ ընկած 1800֊ականների վերջում չհավաքեր էպոսը կտոր֊կտոր, պատառիկ առ պատառիկ, բարբառ֊առ֊բարբառ, Եղեռնից հետո ինչ կմնար մեզ...
Ու ես հավատում եմ 90ականների մի սիրողական վերլուծաբանի խոսքերին, որ էպոսը ավելի հին է, քան մենք ենթադրում ենք, և որ կգա ժամանակ,որ հնէաբանական պեղումները դա կապացուցեն...նշում էր 20000 տարին։ Եվ ընդհանրապես, հավեսիկ վարկած էր առաջադրում, համադրելով էպոսում նկարագրված հիմնարար իրադարձությունները աստղագիտական փուլերի հետ, որի ժամանակ տեղի են ունեցել այդ իրադարձությունները։ Ծովինարը՝ Ջրհոսի, Սանասար֊Բաղդասարը՝ Երկվորյակների համաստեղությունը և այլն։ ԵՎ ասում էր աշխարհը կրկին թևակոխում է Ջրհոսի համաստեղություն, իսկ Ծովինար֊Ջրհոսի օրոք Հայոց աշխարհը ծաղկել է...
ԵՎ ԻՆՉՔԱՆ ՊՒՏՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱՅԻՆ հոգևոր մեր հայրերը, որ զբաղվեին դրանով, աշխարհիկ բանահյուսության նմուշների գրառմամբ և փրկությամբ։ Նեյրոլինգվիստիկայի և ընդհանրապես լեզվաբանության զարգացման դարում, երբ բառերի վերլուծությամբ արդեն ազգերի տեղաբանական շարժն են ճշտում, իրականում ցնցվում ես մտածողության մեծությունից...
P.S. Գրեցի ու մտածեցի տեսնես 《գլխիդ սև խաչ կբերեմ》 ժողովրդական սաստող արտահայտությունը խմբակի գործունեության հետ կապ ունի՞՞՞...
Tags: ՀԱԵ, Հայապատում, Հանապազոր, Մենք
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 0 comments